Բացել լրահոսը Փակել լրահոսը
62397029_2669169183110735_4373095667397033984_n
A A
Մշակույթ

18+ ներկայացում՝ Պատանի հանդիսատեսի բեմում

Պատանի հանդիսատեսի բեմում 18+ ներկայացում կբեմադրվի: «Առնետաորսը» էքսպերիմենտ է մեկ գործողությամբ: Թատրոնի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ տարիքային նման սահմանափակմամբ բեմադրություն է արվում: Ներկայացման բեմադրող-ռեժիսոր Նարեկ Մանուչարյանի համար ևս առաջին փորձն է: Թատրոնի և կինոյի ինստիտուտ դեռ նոր պիտի ընդունվի:

«Քանի որ սա իմ առաջին փորձն էր, սարսափելի բարդ է, երբ բեմում ունես երկու դերասան՝ դու պետք է երկուսին էլ բեմադրական առումով կարողանաս պահել հետաքրքիր»,- վստահ է բեմադրիչը:

Դերասաններ Վահան Միրաքյանը և Ցողիկ Մարտիրոսյանը ներկայացնելու են տղամարդու և կնոջ պատմություն, որոնք փորձում են սեր գտնել աղբանոցում՝ առնետների հետ միասին:

«Սա կարելի է նաև բնորոշել որպես հոգեբանական դրամա, որովհետև բեմում ցույց ենք տալիս տղամարդու և կնոջ փոխհարաբերությունները՝ շատ խորը ու շատ բաց: Նրանք փորձում են հանել բոլոր տեսակի ավելորդությունները՝ զարդեղեն, շպար, կեղծամ, որպեսզի կարողանան իրար ավելի լավ ճանաչել: Բայց, թե ինչ է լինում հետո, հանդիսատեսը կգա ու կտեսնի»,- նշում է Նարեկ Մանուչարյանը:

Ռեժիսորի  խոսքով՝ սա ոչ մարքեթինգային քայլ է, ոչ էլ հանդիսատեսին դեպի թատրոն գրավելու փորձ: Սա էքսպերիմենտ է, քանի որ ողջ բեմադրության վրա աշխատել են միայն երեքով՝ բեմադրիչը դերասանական զույգի հետ միասին:

Ներկայացման առաջնախաղը կլինի վաղը երեկոյան: