Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Արթուր Վանեցյանը սպասում է հաջողությունների արդեն եվրոպական մրցաշարերում

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում Հանրապետության չեմպիոն «Արարատ-Արմենիային» ոսկե մեդալներն  ու գավաթը հանձնեց ԱԱԾ տնօրեն.  ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։Այսօր կայացավ Հայաստանի 2018-19թթ ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակաբաշխությունը։

Արթուր Վանեցյանի գնահատմամբ՝  եղել է  շատ լավ առաջնություն. « Ինձ մնում է միայն հաջողություն մաղթել հայկական ակումբներին եվրոպական մրցաշարերում»։

Պարգևատրվեցին նաև փոխչեմպիոն «Փյունիկն» ու բրոնզե մեդալակիր «Բանանցը»։ «Ոսկե խաղակոշիկով» պարգևատրվեց «Լոռիի» հարձակվող, առաջնության ռմբարկու Ջոնել Դեսիրեն  (17 գոլ)։ Առաջին խմբի չեմպիոն «Յունիոր Սևանին» շնորհվեց չեմպիոնական փոքր գավաթը։

Պարգևատրվեցին նաև ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Լեոն», արծաթե մեդալակիր «Արմենիա Թրավելը», բրոնզե մրցանակակիր «Կումայրին»։ Ֆուտզալի լավագույն խաղացողի անհատական մրցանակը բաժին հասավ «Լեոն» ներկայացնող Սարո Գալստյանին, լավագույն ռմբարկուի պարգևը՝ նրա թիմակից Գարեգին Մաշումյանին (42 գոլ)։


Միջոցառմանը ներկա էին  անեւ ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ գործկոմի անդամներ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԺ փոխնախագահ  Ալեն Սիմոնյանը, ՀՖՖ նախկին նախագահ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը, այլ պաշտոնյաներ, մարզիչներ, ֆուտբոլիստներ և այլք։