Բացել լրահոսը Փակել լրահոսը
karavar
A A
Տնտեսություն

Կառավարությունը քննարկում է մի օրինագիծ, որը էականորեն կբարձրացնի գույքահարկը (տեսանյութ)

Կառավարությունը քննարկում է գույքահարկի նոր օրինագիծը, համաձայն որի գույքահարկը հաշվարկվելու է ոչ թե գործող կադաստրային, այլ շուկայական արժեքի հիման վրա: Վերջինիս արդյունքում հողատարածքների արտադրական բնակելի և հասարակական տարածքների գույքահարկերը զգալիորեն բարձրանալու են. գույքահարկի օրինագծի քննարկման ժամանակ նշեց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանը:

Նրա համոզված է, որ օրինագծի ընդունմամբ ՀՀ ում  անժարժ գույք ունեցողները վճարելու են զգալի չափով գույքահարկ, ինչը խոցելի խմբերի համար դժվարություններ կառաջացնի:

 «Այս փուլում իրականացվող բարեփոխումները արդիական ենք համարում, բայց այս ձևաչափով նախագծի ընդունումը խոցելի խավի համար կարող է խոցելի ազդեցություն ունենալ, հաշվի առնելով, որ եկամտահարկի համահարթեցման պարագայում նրանց տնօրինվող եկամուտները չեն ավելանալու»:

 ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանը նշում է, որ ներկայումս գործող կադաստրային արժեքները տարբերվում են շուկայում առկա անշարժ գույքի գներից: Շենք -շինությունների կադաստրային գնահատումները իրականացվել են 2000-2002 թվականի հաշվարկներով, իսկ հողերի գնահատումները 1992-94 թվականների, որը երեք տարին մեկ թարմացվում է, սակայն բազային արժեքները փոփոխություն չեն կրել:

 «Մենք շուկայական մոտարկված արժեք ստանալու համար հանրապետության ամբողջ տարածքում գնահատումներ ենք իրականացրել և ներգրավվել ենք անկախ գնահատողներ: Արդյունքում ստացել ենք հարկման բազա, որը հողի համար սահմանվել է 1քմ-ն 330 հազար դրամ և շենք շինությունների համար 700հազար դրամ, որոնք մաքսիմալ արժեքներն են և նախատեսված են փոքր կենտրոնի տարածքի համար»:

Նրա խոսքով,  ներկա պահին բարձրարժեք գույքը ոչ համաչափ է հարկվում ցածր արժեք ունեցող գույքից:  Օրինակ՝ եթե բարձր արժեքով գույքի շուկայական արժեքը կազմում է 330 մլն, իսկ հողի կադաստրային արժեքը 17 մլն,  հողի և գույքի վճարը միասին  կազմում է 3 մլն 2000 դրամ, այժմ այդ գույքի արժեքը դառնալու է 2մլրդ 840 մլն : 

«Մեծ տարբերություն կա կադաստրային արժեքի և շուկայականին մոտարկված արժեքի միջև և այսպես թողնելը տրամաբանական չէ». ասաց Արայիկ Սահակյանը:

Աժ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանը կարծում է, որ 2002 թվականից մինչ օրս, գույքի չբարձրացումը պայմանավորված է եղել նրանով, որ ՀՀ-ում հարուստ մարդիկ եղել են և իրենք՝ իրենց դեմ քայլ չեն ձեռնարկել:

 Անդրադառնալով եկամտային հարկի տոկոսադրույքների իջեցմանը, Գևորգ Պապոյանը պարզաբանեց, որ եկամտային հարկի տոկոսադրույքի իջեցումը ուղղված է ազգային տնտեսության մրցունակության և ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավմանը: Նաև ավելացրեց, որ հանրապետության  արտահանելի հատվածում շահութաբերության մակարդակը բավական ցածր է ներմուծման համեմատ : Որի պատճառով, բոլոր տնտեսվարողները տնտեսական գործունեություն ձեռնարկելիս ձգտում են զբաղվել  ներմուծմամբ և վաճառքով, ոչ թե արտադրությամբ և արտահանմամբ: Իսկ այս օրինագիծը միտված է արտահանման ճյուղերի մրցունակության բարձրացմանը: