Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մենք կոտորածի, ջարդի մեջ ենք. Սարի թաղի բնակիչներ (տեսանյութ)

Սարի թաղի 20-րդ փողոցի բնակիչները ոչ տանն են կարողանում մնալ, ոչ դրսում:  Իրենց տների հարեւանությամբ գործող արտադրամասից տարածվող հոտը թույլ չի տալիս լիաթոք շնչել։  

«Հոտից խեղդվում ենք, ացետոնի հոտ ա, ամեն ինչի հոտ ա»,- «Ա1+»-ին ասաց Սարի թաղի 20 փողոցի բնակիչ Երազիկ Մարտիրոսյանը։

Բնակիչների խոսքով՝ իրենց մոտ առողջական խնդիրներ են առաջացել.

«Ոնց որ վերքոտի քիթս, շնչառությունս, էստեղից դուրս եմ գալիս, շատ լավ եմ զգում»,- նշեց Միսակ Կիրակոսյանը:

Արտադրամասի սեփականատիրոջ որդին՝ Սուրեն Մանուկյանը, բնակիչների բողոքը չի ընդունում, քանի որ մեկ ամիս առաջ, լսելով նույն բնակիչներին, գործարանից դուրս եկող խողովակը, որն անմիջապես բնակիչների տան ուղղությամբ է եղել, բարձրացրել են վերեւ՝ համապատասխանեցնելով բոլոր ստադարտներին:

Մանրամասները՝ տեսանյութում