Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

2020թ. կենսաթոշակը կբարձրանա. Սմբատ Սաինյան (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի  նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 55 000 դրամից  դարձնել 63 000 դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նախարարությունում այդ նախագծի շուրջ քննարկումեր են տեղի ունենում:

Հարցին,թե կենսաթոշակների բարձրացում սպասվո՞ւմ է, նա նշեց.

«Մեր կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացվել է միջնաժամկետ ծախսերի շրջանակում: Կենսաթոշակների շարունակական բարձրացումը Կառավարության գործունեության ծրագրով սահմանված է որպես առաջնահերթություն։ Նախատեսվում է պարբերաբար բարձրացնել կենսաթոշակը: 2020 թ. ականատես կլինենք կենսաթոշակների բարձրացման»:

Սաիյանը չնշեց, թե կոնկրետ որքան կբարձրանա կենսաթոշակը։ Միայն նկատեց՝ կենսաթոշակը 10 տոկոսով բարձրացնելու համար անհրաժեշտ է 30 000 000 000 դրամ:

Ըստ նախարարի տեղակալի՝ վերջին շրջանում արձանագրվում է կենսաթոշակառուների աճ: «Եթե 2019թ. հունվարի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը եղել է 458 000 անձ, ապա 2019-հունիսի 1-ի դրությամբ կազմել է 460 000-ից ավել կենսաթոշակառու»,- պարզաբանեց Սաինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։