Աննա Հայրապետյանը հաղթեց
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինայում ընթացող մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ավետիք Գրիգորյանը 8-րդ տուրում սեւերով պարտվեց ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինին: Նա այժմ 5 միավորով զբաղեցնում է 16-րդ տեղը:
Ավետիք Գրիգորյանը մրցաշարի առաջատարներից' ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավից ու բելառուսցի Սերգեյ Զիգալկոյից ետ է մնում 1,5 միավորով: Այսօր նա սպիտակներով կմրցի 21-րդ տեղում գտնվող պերուացի Խորխե Կորիի հետ:
Մեր շախմատիստուհի Աննա Հայրապետյանն այս տուրում հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Նազի Պաիկիձեին եւ վաստակելով 5,5 միավոր' 12-րդ տեղից բարձրացավ 6-րդ հորիզոնական: Նա ընդամենը 0,5 միավորով է ետ մնում մրցաշարի չորս առաջատարներից:
9-րդ տուրում Աննա Հայրապետյանը սեւերով կհանդիպի ռուսաստանցի Զոյա Սեւերուխինայի հետ, որը ներկայումս 5-րդն է մրցաշարային աղյուսակում: