Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միասին պայծառ է».առաջին անգամ՝ Հայաստանում

Տնտեսություն
Միասին պայծառ է

Հունիսի 15-ին՝ ժամը 12։00–18։00-ն, Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա էներգաարդյունավետության #ՄիասինՊայծառԷ  փառատոնը:

Փառատոնը, որը 2016 թվականից ավանդաբար անցկացվում է Ռուսաստանում (#ВместеЯрче), էներգաարդյունավետության և էներգիայի խնայողական օգտագործման մասին իրազեկող ամենախոշոր միջոցառումներից է։ 2018-ից այն դարձել է տարածաշրջանային ԵԱՏՄ երկրների համար, և այս տարի առաջին անգամ  անցկացվելու է նաև Հայաստանում՝ Վանաձորում։

 Փառատոնի նպատակն է հանրության շրջանում Էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը, երիտասարդների շրջանում էներգաարդյունավետության, էներգախնայող տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի նկատմամբ ճանաչողական հետաքրքրության  և ստեղծագործական մտքի խթանումը, ինչպես նաև դպրոցականների և երիտասարդների շրջանում շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ ակտիվ դիրքորոշման ձևավորումը:  

 Հայաստանում միջոցառումն իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի (ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից) աջակցությամբ։ Միջոցառման գործընկերներն են նաև Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններ: