Բացել լրահոսը Փակել լրահոսը
62406602_379610849344137_4580164003606560768_n
A A
Սպորտ

Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի երիտասարդների չեմպիոն

Ֆիջիում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան 109+ կգ քաշային մարզիկները: Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը պոկեց 192 կգ և հրեց 227 կգ: Երկամարտի 419 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:

Հայաստանի մյուս մասնակիցներից Արմեն Գրիգորյանը 6-րդ (երկամարտ` 309 կգ), Ռաֆիկ Հարությունյանը` 6-րդ (երկամարտ` 334 կգ), Կարեն Ավագյանը 4-րդ (երկամարտ` 341 կգ), իսկ Արփինե Դալալյանը 4-րդ տեղերում էին ( երկամարտ` 241 կգ):