Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԳԵՈՐԳԻ  ԱՎԵՏԻՍՅԱՆ
A A
Տնտեսություն

Վտանգավոր սնունդ չի վաճառվի, եթե գնորդ չլինի. Գեորգի Ավետիսյան

«Կոդեքս ալիմենտարիուսը», որը Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչված է որպես սննդամթերքի անվտանգության և սպառողների պաշտպանության հետ կապված քննարկումների միջազգային հսկիչ կետ, որոշել է,  այսօրվանից սկսած հունիսի  7-ը նշել որպես  Սննդի անվտանգության միջազգային օր։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք նույնպես ցանկանում էին միջոցառում անել, բայց չհասցրեցին։

«Բավականին հագեցած տարի էր մեզ մոտ Սպառողների պաշտպանության օրը նշեցինք, անասնաբույժի օրն առաջին անգամ նշեցինք  իսկ Սննդի անվտանգության օրվա նախապատրաստման համար շատ քիչ ժամանակ ունեինք մանավանդ, որ ուշ էինք իմացել դրա մասին։ Բայց այն խորագիրը, որ կա «Սննդի անվտանգությունը բոլորիս  գործն է» դա կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կարգախոսն է և մենք  նշում ենք նաև այդ օրը»,- ասաց Գեորգի Ավետիսյանը։

Շուտով կլրանա Գեորգի Ավետիսյանի պաշտոնավարման մեկ տարին ։

  «Դժվարություններից է  կադրերի պակաս, որակյալ կադրեր շատ քիչ կան։ Խնդիրներ կան  կապված հանրային ընկալման հետ։ Պրոբլեմը կայանում է նրանում, որ հանրությունը չի ուզում պրոբլեմի մասին բարձրաձայնել «վատամարդ» չլինելու կամ հանցավոր աշխարհին բնորոշ տղայական մոտեցումներով առաջնորդվելով»,- ասաց Գերոգի Ավետիսյանը։

Հաջորդ ամենալուրջ խնդիրը Գեորգի Ավետիսյանի խոսքերով՝  դա կենդանիների հաշվառման և համարակալման բացակայությունն է և այդ պատճառով էլ չեն կարողանում վերահսկել հիվանդությունները  եւ  սպանդը։

Վերջինս նաև տեղեկացրեց, որարդեն կա հանձանարարություն, գործընթացն արդեն սկսված է և պետք է արագ տեմպերով իրականացնեն ամբողջ գլխաքանակի համարակալում և հաշվառում։ 

Այն հարցին, թե բացօթյա առևտրի մասով արդյոք համագործակցո՞ւմ են Երեւանի  քաղաքապետարանի հետ,  Գեորգի Ավետիսյանն ասաց, իրենք քաղաքապետարանի հետ բոլոր հարցերով համագործակցում և փորձում ենք խնդիրներին հնարավորինս լուծում տալ։

   Նրա խոսքերով վտանգավոր սնունդ չի վաճառվի, եթե գնորդ չլինի։ Իրենց գործառույթների մեջ չի մտնում, և իրենք չունեն այդ գործիքակազմը, որ փողոցային առևտուրը վերահսկեն, մանավանդ՝ ձկները, որ վաճառվում են տաք վիճակում արևի տակ, այն դեպքում, երբ որ ձուկն արդեն թարմ վիճակում երեք-չորս ժամ հետո պիտանի չի օգտագործման։

«Անհասկանալի սանիտարահիգիենիկ պայմաններով, բաց հատակին դրած պայմաններում վաճառվող ձուկը մարդիկ գնում են։ Հնարավոր է՝ այդ պահին թունավորման ախտանիշներ կամ համախտանիշներ չունենան, բայց ժամանակի ընթացքում  դրանք ի հայտ են գալիս։ Ես՝ ինքս, բազմիցս բոլոր ԶԼՄ-ներով ելույթ ունենալիս խնդրել եմ, որ  նման պայմաններում առևտուր չանեն։ Եթե անգամ մենք, քաղաքապետարանները և ոստիկանությունը մեր ամբողջ ուժերը ներդնենք այդ պայքարի համար, միևնույնն է՝ արդյունքի չենք հասնի, քանի որ այդ նույն ձկի վաճաոքը, կամ մեքենայի թափքից միս,պանիր հավ ու կենդանական ծագման այլ մթերք վաճառողը գնալու է շենքի բակում է վաճառելու»,- ասաց Գեորգի Ավետիսյանը։