Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Որևէ փոփոխություն այս Հարկային օրենսգիրքը չի առաջարկում. Մանե Թանդիլյան (տեսանյութ)

«Լուսավոր  Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ելույթ ունեցավ Հարկային օրենսգրքի քննարկմանը։

Ըստ նրա՝ բոլորին հայտնի է, որ հարկային օրենսգիրքը խոչընդոտում է մեր երկրում բիզնեսների ընդլայնմանը և տնտեսվարմանը:  

«Ինչ ենք արել այս օրինագծով, որոշակիորեն նվազեցրել ենք եկամտային հարկի որոշ հատվածի համար դրույքաչափ, մի  թեթև փոփոխել ենք շահութահարկի դրույքաչափը, ակցիզային հարկի հստակ տոկոսների բարձրացում ենք նախատեսել  և փոքր բիզնեսի որոշ խմբի համար նախատեսել ենք շրջանառության հարկի ազատում և վերջ: Ըստ էության սկզբունքային  փիլիսոփայական որևէ փոփոխություն այս Հարկային օրենսգիրքը չի առաջարկում: Այնինչ կոսմետիկ Հարկային օրենսգրքի փոփոխություններով, որևէ ռեֆորմ, որևէ բիզնեսի խթանում, ուղղակի անհնարին է իրականացնել»:

Անդրադառնալով շահութահարյի փոփոխություններին Մանե Թանդիլյանը նշեց, որ շահութահարկը 18-ից բարձրացնելով 20-ի հնարավորություն է տալիս տնտեսվարողին գրանցել շահույթի բարձրացում: Սակայն ծախսերի այն նվազեցման համակարգը, որ այսօր կա հարկային օրենսգրքում ուղղակիորեն արդյունավետ տոկոսադրույքը դարձնում է գործող18-ից և 20-ից էլ ավելի բարձր: Եվ ծախսագրման ոլորտում որևէ փոփոխություն չանելով և ուղղակի արհեստականորեն տոյոսադրույք իջեցնելով, «որևէ բան բիզնեսին չեք ասում»: