Բացել լրահոսը Փակել լրահոսը
VladimirPutin
A A
Տնտեսություն

Համաշխարհային տնտեսությունը առևտրային պատերազմների մեջ է. Վլադիմիր Պուտին

Սանկտ-Պետերբուրգ շարունակվում է տնտեսական միջազգային երկօրյա համաժողովը:

Վերջին ժամանակներում համաշխարհային տնտեսական ցուցանիշի աճը ֆորմալ առումով բնութագրվում է դրական նիշերով. - իր  ելույթում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով՝ 2001-18 թթ տնտեսական տարեկան աճը միջինում կազմել է 2.80 տոկոս, իսկ վերջին տարներին 3 տոկոսից քիչ ավելի.

«Սակայն մեր և պետությունների առաջնորդների ղեկավարների կարծիքով՝ պետք է անկեղծորեն ընդունել, որ չնայած վերոնշյալ աճին, միջազգային տնտեսական հարաբերությունների այդ մոդելը, ցավոք, ճգնաժամի մեջ է»:

Այդ ճգնաժամն ունի համընդանուր բնույթ և այն լցվում, և բազմապատկվում է վերջին տասնամյակների ամբողջ ընթացքում, և դրանք ավելի շոշափելի են դարձել, քան թվում էր:

Սառը պատերազմի ավարտից հետո համաշխարհային տնտեսության ճարտարապետությունը դասական առումով փոփոխվել է , և որպես գլխավոր շարժիչ մոդել սկսեց հանդես գալ համաշխարհային առևտուրը:

«Նրա աճը սկսած 1991-ից մինչև 2007 թվականը ավելի քան երկու անգամ գերազանցում էր համաշխարհային ՀՆԱ-ի տեմպին»,- շեշտեց նա՝ հավելելով, որ այս ամենին հաջորդեց 2008-09 թթ. տնտեսական ճգնաժամը, որը ոչ միայն սրեց և ցույց տվեց անհավասարակշռությունը, այլև այն, որ համաշխարհային աճի գործիքակազմը սկսում է չգործել:

Չնայած որ միջազգային հանրությունը աշխատանք տարավ այդ սխալներն ուղղելու ուղղությամբ, ըստ Պուտինի, համապատասխան կամք և քաջություն չբավարարեց պարզելու , թե ինչ է պատահել իրականում:

Համաշխարհային տնտեսությունը, ըստ Պուտինի, մտել է ուղիղ և թաքնված առևտրային պատերազմների մեջ: