Բացել լրահոսը Փակել լրահոսը
baken
A A
Տնտեսություն

Անհնար է ունենալ Հարկային օրենսգրքի  փաթեթ, որը  բոլոր կողմերի համար ընդունելի լինի. Բաբկեն Թունյան

Ազգային ժողովում քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխոթյուններ և լրացումներ նախատեսող և հարակից  օրենսդրական նախագծերի փաթեթը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադառնալով  Հարկային օրենսգրքի վերաբերյալ քննադատություններին, նշեց որ անհնար է  ունենալ Հարկային օրենսգրքի  փաթեթ, որը  բոլոր կողմերի համար ընդունելի լինի:

Անդրադառնալով օրենսգրքում ներառված  այն փոփոխություններին, որով առաջարկվում էր փոխանակման կետերի պետական տուրքը 50 000 դրամից սահմանել 3 000 000 դրամ, իսկ գրավատներինը՝ 100 000 դրամից  6 000 000 դրամի, Բաբկեն Թունյանը որոշ պարզաբանումներ տվեց:

«Կառավարությունը այս նախագծով ցանկանում է խթանել արտահանելի հատվածին, բայց սրա արդյունքում շահում  է նաև  ֆինսաբանկային ոլորտը: Մեր մոտեցումը եղել է հետևյալը՝ եթե ի սկզբանե նախատեսված չէր, որպեսզի այդ ոլորտը շահի,  ուրեմն համամասնորեն այդ ոլորտից էլ պետք է տուրքերի ձևով եկամուտների գոնե մի մասը հետ գա բյուջե: Այդ համատեքստում ով ավելի շատ է շահել՝  նա էլ պետք է ավելի շատ վճարի»:  

Սակայն քննարկումների արդյունքում որոշվել է, որ թե՛ փոխանակման կետերի, թե՛ գրավատների պետտուրքը մի քանի անգամ ավելի ցածր գին է լինելու: Ընդ որում, անցումը սահուն չի լինելու, սկզբում  քիչ կլինի, հետո՝ շատ: Թունյանը դժվարացավ հիշել, թե 3 000 000 և 6 000 000 դրամ պետտուրքի փոխարեն որքան են սահմանել: