Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ սկանդալ թենիսի աշխարհում

Սպորտ

Նոյեմբերի 9-ին վաճառքի կհանվի հանրահայտ պրոֆեսիոնալ թենիսիստ Անդրե Աղասիի ինքնակենսագարականը, որը կրում է «Open: An autobiography» անվանումը:

Այն արդեն մեծ սկանդալ է առաջացրել թենիսի աշխարհում, քանի որ ամերիկահայ թենիսիստի մի քանի ուշագրավ խոստովանությունները նախապես հրապարակվել են տարբեր լրատվամիջոցներում:

Մասնավորապես' Անդրե Աղասին իր ինքնակենսագրականում հիշատակել է, որ 1997 թ սթրեսից դուրս գալու համար ինքն օգտագործել է թմրանյութեր, որը հետագայում հայտնի է դարձել պրոֆեսիոնալ թենիսիստների միությանը (ՊԹՄ): Սակայն վերջինս թաքցրել է այդ փաստը, որպեսզի չվարակաբեկի ինչպես մարզաձեւի, այնպես էլ 1996 թ օլիմպիական խաղերի չեմպիոնի հեղինակությունը:

Անդրե Աղասին նշել է, որ ինքն էլ ավելի խորը սթրես է ապրել, երբ հրավեր է ստացել ՊԹՄ-ի գլխավոր բժշկից: «Ես ստիպված կեղծ բացատրություն տվեցի' ասելով, որ իմ օգնականն է թմրանյութեր խառնել հյութերի մեջ: Դրանից հետո ինքս ինձ խոստացա, որ այլեւս կյանքում չեմ դիմի կեղծիքների»:

Հիշեցնենք, որ Անդրե Աղասին մեծ թենիսին հրաժեշտ է տվել 2006 թվականին: Նա իր կարիերայում նվաճել է 60 մրցանակ եւ միայն թենիսի օգնությամբ վաստակել 30 մլն դոլար: