Բացել լրահոսը Փակել լրահոսը
sevan
A A
Տնտեսություն

Կառավարությունը սահմանել է Սեւանից ջրառի չափաքանակը

Կառավարությունը որոշել է ոռոգման նպատակով Սևանա լճից 2019 թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն խորանարդ մետր: Որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ:

Որոշմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառն կապահովի` համաձայն Ջրային կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների: