Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0282
A A
Հասարակություն

Անհասկանալի է, թե ինչպես են վարձատրվում աղբահանմամբ զբաղվող աշխատակիցները. Երևանի ավագանու անդամ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը խոսեց աղբահանության խնդիրների, փողոցային առևտրի և շարժական սրճարանների մասին։

Մենք ընդունեցինք Երևանը որպես աղբահանող «երկրորդ» օպերատոր. սկսեց Խաչատրյանը։

Սակայն նրա համար դեռևս պարզ չէ, թե ինչպես և ինչ պայմաններում են աշխատում աղբահանողները և այլն։

Խոսելով քաղաքապետարանի աշխատակիցների հաստիքացուցակների մասին՝ Խաչատրյանն ասաց, որ տեղակալներից կրճատվել է Ֆինանսական վարչության աշխատակիցներից մեկի հաստիքը։

Կրկին անդրադառնալով համայնքի կողմից իրականացվող աղբահանությանը՝ Խաչատրյանն ասաց, որ իր համար պարզ չէ, թե ինչպես են աշխատում և վարձատրվում աշխատակիցները, եթե հաստիքացուցակը չկա և թե ինչպես է քաղաքապետարանը համարվում երկրորդ օպերատոր, եթե Սանիթեքը երկու անունով է ներկայացված քաղաքապետարանի հետ պայմանագրերում՝ «Սանիթեք Հայաստան», «Սանիթեք Ինթերնեյշնլ»։

«Լույս» խմբակցության քարտուղարի պնդմամբ՝ ավելի լավ կլիներ մեքենաներ գնելու փոխարեն աղբավայր ստեղծել և որպես օպերատոր ներգրավել այլ միջազգային ընկերության։

Նոր աղբավայրի ստեղծումը, ըստ նրա, կարող է տարիներ տևել։

Անդրադառնալով փողոցային առևտրի խնդրին՝ ավագանու անդամն ասաց, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի միակ ձեռքբերումը եղել փողոցային առևտրի վերացումը։

Այն հարցին թե արդյո՞ք քաղաքապետարանի ջանքերով վերացվող փողոցային առևտրի վերացման հետ մմիաժամանակ այլընտրանքը բավարարում է բոլոր առևտրականներին, նա պատասխանեց, որ շուկաները դատարկ են, քանի որ քաղաքացիները սովոր են գնում կատարել սուպերմարկետներից, բակային խանութից, փողոցից և քիչ մարդիկ են շուկայից առևտուր անում։

Շարժական սրճարանների խնդրին անդրադառնալով՝ Խաչատրյանը նշեց, որ Երևանի ճարտարապետն ու տվյալ վարչական շրջանի ղեկավարի պետք է որոշեն, թե որտեղ պետք է կայանվեն սրճարանների և համահունչ լինեն տվյալ տարածքի կառուցվածքին, հարմարություններին, դիզայնի, ինչպես նաև սրճարանների պետք է պահպանեն սանիտարա-հիգիենիկ պահանջներին ու հարկային պարտավորությունները, սակայն վերջնական որոշումը կախված է Կառավարության գործողություններից։

Թափառող շների խնդրի մասին խոսելիս Անի Խաչատրյանն ընդգծեց ստերջացման կարևորությունը, կենդանիների տեղակայման համար հատուկ տեղերի կառուցման անհրաժեշտությունը։

Իսկ այն հարցին, թե երբևէ բողոքներ ստացել է քաղաքացիների թափառող շների հարձակումների վերաբերյալ, «Լույս»-ի քարտուղարն ասաց, որ Դավթաշենից բողոքներ են ստացվել, և նա դիմել վարչական շրջանի ղեկավարությանը։