Բացել լրահոսը Փակել լրահոսը
62060566_302881353952919_5257216429035356160_n
A A
Տնտեսություն

Բնապահպանական հարցերում պետությունը քաջություն չունի. ՀԲՃ անդամ

Իշխանափոխությունը չի ազդել Բնապահապանության նախարարության աշխատանքի վրա։ Բնապահպանները կասկածներ ունեն, որ անվան  փոփոխությունն էլ ՝ Շրջակա միջավայրի նախարարություն,  դրական ազդի այս ոլորտի վրա։

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի խոսքով իրենց հարցերը, դիմումները նախարարության կողմից ստանում են բովանդակությամբ և գաղափարախոսությամբ նույն պատասխանը, որը որ եղել է 2013 թվականին կամ 2015-ին:

 «Այդ պատասխաններում ինչքան հնարավոր է խույս են տալիս այն քայլերից, որոնք կբերեն խնդիրների լուծմանը»,-ասում է բնապահպանը:

Նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանն էլ շեշտում է, որ Հայաստանը գտնվում է ահռելի բիզնես ճնշման ներքո, բայց ոչ մի  պրոակտիվ քաղաքականություն պետության կողմից չի իրականացվում, որը կարտահայտեր պետության դիրքորոշումը ամուր պահելու մասին: «Մենք չունենք գործուն կառույց, որը կարգավորիչ և վերահսկող դեր է կատարում: Մենք ունենք կիսաֆորմալ, ձևական կառույց»,- ասում է Աննա Շահնազարյանը:

Բնապահպանները պնդում են, որ այս կառավարությունը Թեղուտի հիմնախնդրին չի անդրադառնում և դա համարում են թուլակամություն:

«Պետք է ունենալ այդ քաջությունը, որ վերցնեն այդ խնդիրը և ասեն, որ այստեղ ձախողում է ունեցել պետությունը: Թեղուտը ցույց տվեց մեր բոլոր սխալները»,-ասում է նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը և անդրադառնում Թեղուտի վերագործարկման մասին խոսակցություններին:

Բնապահպանի խոսքով դա «բլեֆ» է, քանի որ Թեղուտի վերագործարկման ֆիզիկական հնարավորություններ չկան:   

Հիշեցնենք, որ այսօր շրջակա միջավայրի համաշխարհային օրն է, որը 1972 թվականից ի վեր ամեն տարի նշվում է հունիսի 5-ին: