Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_7347
A A
Տնտեսություն Պաշտոնական

Ասիական զարգացման բանկի ՀՀ-ի հանդեպ կմնա հանձնառու. Բանկի փոխնախագահ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենի գլխավորած պատվիրակությանը:

«Կարծում եմ սա շատ կարևոր սկիզբ է՝ հաշվի առնելով ԱԶԲ-ի դերակատարումը Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում։ Մեր կառավարության համար կենսական նշանակություն ունի երկրի համաչափ զարգացումը, և այս համատեքստում առանցքային է ենթակառուցվածքների զարգացումն ու տնտեսական աճի նոր բևեռների ձևավորումը»,- նշել է նախարար Պապիկյանը։ Նա նաև խոսել է սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև հաջողված համագործակցության մասին և ընդգծել, որ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում քաղաքաշինական բարելավման ենթարկված, սեյսմակայուն, էներգախնայող ու ժամանակակից դպրոցները դարձել են արդյունավետ կրթության գրավական։ Անդրադառնալով Հայաստանի և տարածաշրջանի համար Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի տնտեսական նշանակությանն ու նոր շուկաների ձևավորման հեռանկարներին՝ նախարար Պապիկյանը նկատել է, որ այն ռազմավարական կարևորություն ունի արտաքին աշխարհի հետ Հայաստանի առևտրատնտեսական կապերի ակտիվացման և շարժունակության բաձրացման տեսանկյունից։ Ամփոփելով՝ երկու կողմերն էլ վերահաստատել են գործող ծրագրերի շարունակականության ապահովման և առկա խնդիրների կարգավորմանն ուղղված իրենց կողմի պատրաստակամությունը։ «Մենք վերահաստատում ենք Հայաստանի կարիքներից բխող տարածաշրջանային տնտեսական աճին ուղղված ենթակառուցվածքային զարգացման ծրագրերի հանդեպ մեր հանձնառությունը և պատրաստ ենք աջակցել Ձեր կողմից առաջ քաշված ապագայամետ ու երակարաժամկետ գաղափարներին»,-ասել է Շիքսին Չենը։