Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

«Տեղական արտադրողները 6 ամսվա մեջ կարող են սնանկանալ». Բաբկեն Թունյան (տեսանյութ)

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպել է ԱԺ դիմաց բողոքի ակցիա անող շինարարական ընկերությունների աշխատակիցներին, որոնք  դեմ են ցեմենտի տուրքի բարձրացմանը։

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագծով առաջարկվում է  14 հազար դրամի պետտուրք սահմանել ՀՀ ներկրվող ցեմենտի վրա, իսկ ներկրվող կլինկերի (ցեմենտի հումքի) վրա պետական տուրք չի սահմանվում։

«Իրենց դա ձեռնտու չէ, բայց ավելի շատ բողոքում էին ժամկետների հետ կապված, որ պետք է 6 ամիս ժամանակ տրամադրենք, որպեսզի իրենք ադապտացվեն, բայց տեղական արտադրողները այդ 6 ամսվա մեջ կարող են սնանկանալ», - ասաց Բաբկեն Թունյանը։

Ակցիայի մասնակիցները նաև մտահոգություն են ունեցել մաքսազերծման հետ կապված, բայց Բաբկեն Թունյանը վստահեցրել է, որ խնդիր չեն ունենա։ «Եթե կունենան թող դիմեն ԱԺ »,- հավելեց նա։

Ակցիայի մասնակիցներն, ըստ Բաբկեն Թունյանի՝ այդքան էլ դժգոհ չեն գնացել հանդիպումից։