Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki 28.05.
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը խառնաշփոթ է առաջացրել Բաքվում (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալի» մի խումբ երկրպագուներ, ովքեր ժամանել են Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակիչին ներկա լինելու համար, հայտնվել են ոստիկանության ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ լոնդոնյան ակումբի ֆանատները կրելիս են եղել Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը:

Հայ ֆուտբոլիստի երկրպագուներն իրենց ֆեյսբուքյան էջում աւշագրավ տեսանյութ են տեղադրել եւ գրառում են կատարել. «Սա խայտառակություն է, որ ՈՒԵՖԱ-ն Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի համար նման ծիծաղելի մրցավայր է ընտրել»: