A
A
Ինձ Իտալիայի հավաքական չհրավիրելը ձեռնտու է ոմանց. Մարիո Բալոտելի
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիական «Մարսելի» հարձակվող Մարիո Բալոտելին խոսել է իրեն Իտալիայի հավաքական չհրավիրելու պատճառներից մեկի մասին:
«Երբ ես չեմ հայտնվում հավաքականում, դա նաեւ իմ մեղքն է: Օրինակ, երբ հանդես էի գալիս «Լիվերպուլում», այնքան էլ լավ չէի խաղում, այդ պատճառով հրավեր չէի ստանում: Սակայն, կան նաեւ այլ պատճառներ: Չգիտեմ, դա կապված է իմ բնավորության հետ, թե՝ ոչ, սակայն ինձ հավաքական չհրավիրելը ձեռնտու է ոմանց, որպեսզի ռասայական խտրականության հետ կապված խնդիրներ չունենա խաղերի ժամանակ: Համենայնդեպս, ես չեմ մեղավոր, որ ինչ չեն կանչում հավաքական», - ասել է աֆրիկյան ծագում ունեցող իտալացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը Եվրոպայի 2020թ առաջնության ընտրական փւոլում Հայաստանի ընտրանու մրցակիներից մեկն է: