Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport hajastan-21
A A
Սպորտ

Հայաստանի Մ-21 հավաքականը կխաղա Սլովակիայի եւ Մոլդովայի հետ

Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականի հերթական մարզահավաքը կկայանա հունիսի 3-11-ը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ուսումնամարզական գործընթացը կմեկնարկի Երեւանում, կշարունակվի Սլովակիայում, որտեղ հունիսի 6-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կխաղա այդ երկրի Մ-21 ընտրանու հետ: Հավաքի ավարտին, հունիսի 11-ին, Երեւանում կկայանա Հայաստան - Մոլդովա ընկերական հանդիպումը:

Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հավաքին մասնակցելու համար հրավիրել է 21 ֆուտբոլիստ.

Դարպասապահներ

Սևակ Ասլանյան, «Փյունիկ»           

Նիկոլաոս Մելիքյան, «Արարատ-Արմենիա»

Մարկ Գրիգորյան, «Դոնաու» (Ավստրիա)  

 

Պաշտպաններ

Ալբերտ Խաչումյան, «Արարատ-Արմենիա»                                                                 

Արման Ասիլյան, «Արարատ-Արմենիա»

Հայկ Սարգսյան, «Արարատ»       

Հովհաննես Նազարյան, «Արցախ»

Արման Մկրտչյան, «Լոռի»

Արթուր Խաչատրյան, «Բանանց»

 

Կիսապաշտպաններ                                                       

Արթուր Նադիրյան, «Փյունիկ»

Արմեն Նահապետյան, «Արարատ-Արմենիա»

Ռուդիկ Մկրտչյան,«Շիրակ»                                                                                              

Դավիթ Նալբանդյան, «Արարատ-Արմենիա»

Էրիկ Ազիզյան, «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)

Էդգար Գրիգորյան, «Բանանց»

Կարեն Մելքոնյան, «Բանանց»

Էրիկ Վարդանյան, «Բանանց»

Էդգար Մովսիսյան, «Արցախ»

Միհրան Պետրոսյան, «Արարատ-Արմենիա»

 

Հարձակվողներ

Արմեն Հովհաննիսյան, «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)

Էրիկ Պետրոսյան, «Բանանց»