Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport volejbol 27.05.
A A
Սպորտ

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հավաքականը կպայքարի Տոկիո-2020-ի ուղեգրի համար

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հավաքականը մասնակցել է Լոնդոնում անցկացված Միջմայրցամաքային գավաթի խաղարկությանը, որը վարկանիշային է Տոկիո-2020 օլիմպիական խաղերի համար: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքը:

B ենթախմբում ընգրկված Հայաստանի հավաքականն միեւնույն 0:2 հաշվով պարտվել է Անգլիայի (0:2) եւ Շվեցարիայի (0:2) ընտրանիներին: Մեր վոլեյբոլիստներն իրենց խմբում գրավել են 3-րդ տեղը եւ վաստակել 48 վարկանիշային միավոր:

Նույն խմբում ընդգրկված Բուլղարիայի հավաքականը չի մասնակցել մրցաշարին: