Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հայաստանի 4 բռնցքամարտիկներ մտել են Եվրոպայի քառորդ եզրափակիչ

Ռումինիայի Գալաց քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի առաջնությունում Հայաստանի 4 բռնցքամարտիկները հաղթահարել են 1/8 եզրափակիչ փուլը եւ շարունակում են մեդալների համար պայքարը:

66 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Զախարյանը մաքուր հաղթել է ալբանցի Մարվին Մեթաջին: 1/8 եզրափակիչ փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարել են նաեւ Գագիկ Ղազարյանն (48 կգ) ու Վահագն Գալստյանը (54 կգ):

Գերծանր Հովհաննես Փափազյան, որն առաջինն էր մտել քառորդ եզրափակիչ, մայիսի 28-ին կհանդիպի բուլղարացի Վելիսլավ Պատովի հետ: Իսկ ահա արդեն այսօր մեր թեթեւքաշային Գագիկ Ղազարյանը ուժերը կչափի մոլդովացի Միխաիլ Տարանուի հետ: