Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկը» հաղթեց «Արարատին» եւ բարձրացավ 1-ին հորիզոնական (տեսանյութ)

Այսօր Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում չնայած կայացավ նախավերջին՝ 35-րդ տուրի վերջին խաղը, սակայն Երեւանի «Փյունիկն» այդ հանդիպումով ավարտեց ելույթները:

Ալեքսանդր Թարխանովի սաներն իրենց ավարտական խաղում սեփական դաշտում ընդունեցին մրցաշարի ետնապահ Երեւանի «Արարատին»: Առաջին խաղակեսում գրանցվեց երեք գոլ: Նախ տանտերերի կազմում աչքի ընկան Կառլեն Մկրտչյանն ու Արթուր Միրանյանը, ապա արարատցիներից Զավեն Բադոյանը խաղակեսի վերջում մեկ գոլ ետ բերեց: Ընդմիջումից հետո դարպասները մնացին անառիկ:

«Փյունիկը» 2:1 հաշվով գերկարեւոր հաղթանակ տարավ, քանի որ վաստակեց 60 միավոր եւ բարձրացավ 1-ին տեղ: Սակայն, երկրի չեմպիոնի հարցը պարզ կդառնա վերջին տուրում՝ «Բանանց» - «Արարատ-Արմենիա» խաղում, քանի որ փյունիկցիներին հետապնդող նոր արարատցիները ետ են մնում ընդամենը 2 միավորով: Եթե հաղթեն հյուրերը, ապա նրանք առաջին անգամ կհռչակվեն Հայաստանի չեմպիոն, իսկ մնացած ելքերի դեպքում այս տարվա ոսկե մեդալները բաժին կհասնեն փյունիկցիներին:

Նշենք, որ «Բանանց» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը տեղի կունենա մայիսի 30-ին, «Բանանց 1» մարզադաշտում: