Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը՝ «Թուրլըխանովի գավաթի» հաղթող (տեսանյութ)

Հայաստանի հունահռոեմական ըմբիշները միայն մեկ մեդալ նվաճեցին Ալմաթիմում ավարտված «Թուրլըխանովի գավաթի» խաղարկությունում:

Մեր օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի մրցումների եզրափակչում 3:1 հաշվով հաղթեց ռուս ըմբիշ Ալեքսանդր Գոլովինին եւ նվաճեց ոսկե մեդալ։

Արմեն Մելիքյանը (60 կգ) 3-րդ տեղի համար մրցամարտում պարտվեց ռուս Մինգիան Սեմյոնովին, իսկ Արթուր Շահինյանը բրոնզե մեդալը զիջեց բելառուս Միկալայ Ստադուբին: