A
A
Հայաստանի բռնցքամարտիկները պայքարում են Եվրոպայի չեմպիոնության համար
Աջակցիր «Ա1+»-ինՌումինիայի Գալաց քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 7 բռնցքամարտիկ շարունակում է պայքարը մեդալների համար: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլ են մտել Գոռ Հովհաննիսյանը (50 կգ քաշային կարգ), Վարդգես Բաղդասարյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Գագիկ Ղազարյանը (48 կգ), Նարեկ Զախարյանը (66 կգ), Կամո Բեգյանն (70 կգ) ու Հովհաննես Փափազյանը (+80 կգ):
Այսօր ռինգ դուրս կգան առաջին վեց բռնցքամարտիկները, իսկ Հովհաննես Փափազյանը իր հաջորդ մենամարտը կանցկացնի վաղը, մայիսի 27-ին: