Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 25.05.
A A
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը մտել է եզրափակիչ, Մաքսիմ Մանուկյանը՝ դուրս մնացել պայքարից

Ղասախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող ըմբշամարտի «Թուրլըխանովի գավաթի» խաղարկությունում մեր 98 կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանը տարել է 4 հաղթանակ և մտել եզրափակիչ: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

60 կգ Արմեն Մելիքյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նույն քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու: 87 կգ Արթուր Շահինյանը նույնպես սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և կփորձի նվաճել բրոնզե մեդալ:

87 կգ Մաքսիմ Մանուկյանը տարել է մեկ հաղթանակ, ապա դուրս մնացել պայքարից: