Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Արսենալը» չորս օր առաջ մեկնեց Բաքու

Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի մեկնարկից չորս օր առաջ մեկնեց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:

Այդ մասին ակումբն հայտնել է իր թվիթերյան էջում՝ հրապարակելով լուսանկարներ եւ կատարելով գրառում. «Հաջորդ կանգառը Բաքվում է, Եվրոպայի լիգայի եզրափակիչում»:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում միմյանց հետ հանդիպելու են Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին»: Հայաստանի եւ Ադրբեջանի միչեւ եղած հակասության պատճառով Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է թիմի հետ մեկնել Բաքու, որտեղ տեղի է ունենալու հանդիպումը: