Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+cheferin 25.05.
A A
Սպորտ

ՈՒԵՖԱ-ի նախագահը խոսել է Մխիթարյանի Բաքու չմեկնելու մասին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի, որը բաց է թողնելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը, քանի որ այն կայանալու է Բաքվում:

«Որոշումը կայացվել է խաղացողի կողմից: Եթե ​​ֆուտբոլը ճկվի նման ճնշումների պատճառով, ապա մենք ապագայում չենք կարող կազմակերպել ոչինչ: Մենք կարողացանք ապահովել Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնության անվտանգությունը, այն դեպքում, երբ այդ երկիրն ամբողջովին դարձել էր ահաբեկչական խմբերի հարձակումների թիրախ», - Չեֆերինի խոսքերը մեջբերում է գերմանական Spiegel-ը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում միմյանց հետ հանդիպելու են Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին»: Հայաստանի եւ Ադրբեջանի միչեւ եղած տարաձայնությունների պատճառով Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է թիմի հետ մեկնել Բաքու, որտեղ տեղի կունենա եզրափակիչ հանդիպումը: «Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են կազմակերպել՝ խաղը հեռաձգելու եւ հետագայում Լոնդոնում անցկացնելու համար: ՈՒԵՖԱ-ն առայժմ չի արձագանքել նրանց պահանջին: