Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika 24,05,
A A
Սպորտ

Հայաստանի մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության «Դիտյատինի գավաթում» Հայաստանի մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը եւ Գագիկ Խաչիկյանը թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղը:

Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը: Արթուր Դավթյանը ոսկե մեդալակիր է դարձել նաեւ բազմամարտում։ Երիտասարդների պայքարում Գագիկ Խաչիկյանը բազմամարտում զբաղեցրել է 4-րդ տեղը:

Վաղը մարզիկները մրցելու են առանձին գործիքների վրա։ Արթուր Դավթյանը 6 գործիքներով է  որակավորվել եզրափակչին, իսկ Խաչիկյանը՝ 5 գործիքներով։