Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport boks
A A
Սպորտ

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը  հրապարակեց ՀՀ բռնցքամարտի հավաքականի կազմը

Հայաստանի այզգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ՀԱՕԿ-ի լրատվականին տված հարցազրույցում հրապարակել է այն բռնցքամարտիկների անունները, որոնք պետք է մասնակցեն հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Եվրոպական 2-րդ խաղերին:

Տղամարդկանց հավաքական. Արթուր Հովհաննիսյան (49 կգ), Բարեղամ Հարությունյան (52 կգ), Ժիրայր Սարգսյան (56 կգ), Կարեն Տոնականյան կամ Հրայր Շահվերդյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Գուրգեն Մադոյան (69 կգ), Արման Դարչինյան (75 կգ), Գոռ Ներսեսյան (81 կգ), Հենրիկ Սարգսյան (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյան (+91 կգ):

Անուշ Գրիգորյանը (51 կգ քաշային) խաղերին մասնակցելու է անվանական հրավերով:

Մրցավայր կմեկնեն բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը և մարզիչներ Ռաֆիկ Մեհրաբյանն ու Ռոբերտ Պետրոսյանը:

Ի դեպ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հրապարակել է Եվրոպական խաղերի հավաքականի իր կազմը: Ահա այն.

Կանայք՝ 51 կգ քաշային կարգ՝ Անուշ Գրիգորյան, 49 կգ՝ Արթուր Հովհաննիսյան, 56 կգ՝ Էրիկ Պետրոսյան, 60 կգ՝ Հրայր Շահվերդյան, 64 կգ՝ Հովհաննես Բաչկով, 69 կգ՝ Կորյուն Աստոյան, 75 կգ՝ Արման Դարչինյան, 91 կգ՝ Հենրիկ Սարգսյան, գերծանր քաշ՝ Գուրգեն Հովհաննիսյան: