Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled kkkcollage
A A
Տնտեսություն

Ինֆոգրաֆիկա. Ամենից շատ պարգևավճար ստացած գերատեսչությունների մասին

2013 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքով՝ պարգևավճար տրվում է ծառայողական գործունեության գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար:

Ամփոփենք վերջին 3 տարին՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ստացված տվյալների հիման վրա։ Կենտրոնի հիմնադիր և տնօրեն Շուշան Դոյդոյանը ասում է․ «Հաճախ է լինում, որ տվյալները մեզ հեշտ չեն տրամադրում, բայց վերջ ի վերջո բոլորն էլ տալիս են: Հաճախ ենք դժվարությունների առաջ կանգնում, օրինակ պարգևավճարների հետ կապված տեղեկությունները հեշտ չտրվեց. դիմեցինք անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որով էլ ստացանք որոշումը, հենց դրա ուժով էլ ստացանք տեղեկությունները: Գերատեսչություններից կախված չի լինում տեղեկությունների ստացումը, այլ ինֆորմացիայից։ Ինչքան զգայուն լինի ինֆորմացիան, այնքան բարդ է ստանալը: Նշեմ նաև, որ ամենաանկազմակերպը պաշտպանության նախարարությունն է աշխատում»:

Պետք է նշել, որ բոլոր տվյալները(1,2) մեզ են փոխանցել տարբեր ձևաչափերով, որոնք մենք թվայնացրել ենք, նիշքավորել (OCR), բաշխել աղյուսակներով, բերել մեքենայական ընթեռնելիության մակարդակի ու իրականացրել հաշվարկները։ Չի բացառվում, որ վերջնական արդյունքներում կարող են լինել որոշ անճշտություններ. Տվյալների հիմքը ստացված նյութերն են, անճշտությունների համար առաջնային պատասխանատվությունը կրում են տվյալներ փոխանցողները, թեև պատրաստ ենք շտկումներ անել, եթե այդպիսիք նկատվեն:

2018 թվականին ՀՀ նախարարություններում պարգևատրումների, դրամական խրախուսումների ու հատուկ վճարների ընդհանուր ծավալը.
Գյուղատնտեսության նախարարություն՝ ֏ 34,005,829
Սփյուռքի նախարարություն՝ ֏ 29,467,223
Մշակույթի նախարարություն՝ ֏ 29,742,479
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ ֏ 14,348,000
Ֆինանսների նախարարություն (բացառությամբ նախարարի ու ղեկավար կազմի մի մասի)՝ ֏ 170,798,000
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝ ֏ 26,029,722
Կրթության և գիտության նախարարություն՝ ֏ 91,142,067
Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ ֏ 23,166,013
Արդարադատության նախարարություն՝ ֏ 179,235,832
Արտաքին գործերի նախարարություն՝ ֏ 53,395,143
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Բնապահպանության նախարարության, Տարածքային կառավարման նախարարության, Տրանսպորտի և կապի նախարարության տվյալները թերի էին կամ անհամատեղելի տվյալ հաշվարկն իրականացնելու համար։ Պաշտպանության նախարարությունը ու Առողջապահության նախարարությունը տվյալներ չեն տրամադրել։

2018 թվականին ՀՀ նախարարություններում պարգևատրումների, դրամական խրախուսումների ու հատուկ վճարների ամբողջական գումարներից ստացված միջին թվաբանականը․
Գյուղատնտեսության նախարարություն՝ ֏ 178,978
Սփյուռքի նախարարություն՝ ֏ 377,785
Մշակույթի նախարարություն՝ ֏ 223,628
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ ֏ 398,556
Ֆինանսների նախարարություն (բացառությամբ նախարարի ու ղեկավար կազմի մի մասի)՝ ֏ 440,201
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝ ֏ 531,219
Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ ֏ 156,527
Արտաքին գործերի նախարարություն՝ ֏ 221,557
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն՝ ֏ 587,418

Կրթության և գիտության նախարարության, Արդարադատության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Բնապահպանության նախարարության, Տարածքային կառավարման նախարարության, Տրանսպորտի և կապի նախարարության տվյալները թերի էին կամ անհամատեղելի տվյալ հաշվարկն իրականացնելու համար։ Պաշտպանության նախարարությունը ու Առողջապահության նախարարությունը տվյալներ չեն տրամադրել։

Նախ ներկայացնենք 2018-ի արդյունքները, որը մեծ սկանդալի և քննարկումների առիթ էր դարձել: Արդարադատության և ֆինանսների նախարարությունները 2018-ին լավագույնն աշխատած նախարարություններն են` դատելով ստացած պարգևավճարների ընդհանուր ծավալից։ Սակայն միջին թվաբանական ցուցանիշ հաշվարկելիս՝ պատկերը այլ է․ 1 աշխատակցի հաշվով վճարած պարգևավճարները ամենամեծն էին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում:

2018 թվականին ՀՀ նախարարությունների ղեկավար կազմի պարգևատրումների, դրամական խրախուսումների ու հատուկ վճարների ընդհանուր ծավալը․
2018 թվականին ՀՀ նախարարություններում պարգևատրումների, դրամական խրախուսումների ու հատուկ վճարների ընդհանուր ծավալը.
Գյուղատնտեսության նախարարություն՝ ֏ 2,369,136
Սփյուռքի նախարարություն՝ ֏ 12,296,823
Մշակույթի նախարարություն՝ ֏ 5,765,623
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ ֏ 10,094,000
Ֆինանսների նախարարություն (բացառությամբ նախարարի ու ղեկավար կազմի մի մասի)՝ ֏ 25,738,304
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝ ֏ 15,018,705
Կրթության և գիտության նախարարություն՝ ֏ 45,962,388
Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ ֏ 4,639,574
Արդարադատության նախարարություն՝ ֏ 58,864,362
Արտաքին գործերի նախարարություն՝ ֏ 11,219,251
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ֏ 2,947,133
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Բնապահպանության նախարարության, Տարածքային կառավարման նախարարության, Տրանսպորտի և կապի նախարարության տվյալները թերի էին կամ անհամատեղելի տվյալ հաշվարկն իրականացնելու համար։ Պաշտպանության նախարարությունը ու Առողջապահության նախարարությունը տվյալներ չեն տրամադրել։

2018 թվականին ՀՀ նախարարությունների ղեկավար կազմի պարգևատրումների, դրամական խրախուսումների ու հատուկ վճարների ամբողջական գումարներից ստացված միջին թվաբանականը
Գյուղատնտեսության նախարարություն՝ ֏ 182,241
Սփյուռքի նախարարություն՝ ֏ 512,368
Մշակույթի նախարարություն՝ ֏ 288,281
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ ֏ 388,231
Ֆինանսների նախարարություն (բացառությամբ նախարարի ու ղեկավար կազմի մի մասի)՝ ֏ 1,354,648
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝ ֏ 834,373
Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ ֏ 244,188
Արտաքին գործերի նախարարություն՝ ֏ 415,528
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ֏ 491,188
 
Կրթության և գիտության նախարարության, Արդարադատության նախարարության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Բնապահպանության նախարարության, Տարածքային կառավարման նախարարության, Տրանսպորտի և կապի նախարարության տվյալները թերի էին կամ անհամատեղելի տվյալ հաշվարկն իրականացնելու համար։ Պաշտպանության նախարարությունը ու Առողջապահության նախարարությունը տվյալներ չեն տրամադրել։
Սյունակների դասավորվածությունը փոխվում է, երբ վերլուծում ենք ղեկավար կազմի ցուցանիշները: Ըստ ընդհանուր հաշվարկների՝ Կրթության և գիտության ու Արդարադատության նախարարները բարձր են գնահատել ղեկավար կազմի աշխատանքը, իսկ միջինացված ցուցանիշներով ֆինանսների նախարարությունն է առաջին տեղում: Հարկ է նշել, որ վերջինիս տրամադրած տվյալներում առկա չէին նախարարի ու մի շարք ղեկավար կազմի ստացված պարգևավճարները։
 

Ստորև ներկայացնում ենք նաև 9 նախարարությունների՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից հարցմանն ի պատասխան հրապարակած 2016-2018 թվականի պարգևավճարների տվյալները, որոնց թվում են Գյուղատնտեսության, Սփյուռքի, Մշակույթի, Սպորտի և Երիտասարդության հարցերի, Ֆինանսների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Կրթության և գիտության, Արտակարգ իրավիճակների ու Արդարադատության նախարարությունները։ Թերի են կամ անհամատեղելի տվյալ ձևաչափի հետ մնացած նախարարությունների տրամադրած պարգևավճարների արդյունքները։ Արտաքին գործերի նախարարությունը տրամադրել է միայն 2018 թվականի ցուցանիշները։

Աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարությունը ներկայացրել է միայն մի քանի ղեկավար անձնակազմի տվյալները՝ ներառյալ նախարարի։ Բնապահպանության, Տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունները տրամադրել են միայն պարգևավճարների գործակիցների ընդհանուր միջինը։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տրամադրել է միայն ընդհանուր բյուջեն ու աշխատակիցների թիվը։ Իսկ Առողջապահության ու Պաշտպանության նախարարություններն ընդհանրապես մերժել են տվյալներ տրամադրել։

 

Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի պարգևատրումները, դրամական խրախուսումներն ու հատուկ վճարները կազմել են

2016՝ ֏ 30,872,163,

2017՝ ֏ 57,098,218

2018՝ ֏ 34,005,829։

Գյուղատնտեսության նախարարության ղեկավար կազմի պարգևատրումները, դրամական խրախուսումներն ու հատուկ վճարները ընդհանուր թվի համեմատ կազմել են

2016՝ 27.6%,

2017՝ 40.7%

2018՝ 7.0%։

Սփյուռքի նախարարության աշխատակազմի պարգևատրումները, դրամական խրախուսումներն ու հատուկ վճարները կազմել են

2016՝ ֏ 11,870,743,

2017՝ ֏ 16,181,197,

2018՝ ֏ 29,467,223։

Սփյուռքի նախարարության ղեկավար կազմի պարգևատրումները, դրամական խրախուսումներն ու հատուկ վճարները ընդհանուր թվի համեմատ կազմել են

2016՝ 47.4%,

2017՝ 47.0%

2018՝ 41.7%։

Մշակույթի նախարարության աշխատակազմի պարգևատրումները, դրամական խրախուսումներն ու հատուկ վճարները կազմել են

2016՝ ֏ 21,332,393,

2017՝ ֏ 31,231,491,

2018՝ ֏ 29,742,479։

Մշակույթի նախարարության ղեկավար կազմի պարգևատրումները, դրամական խրախուսումներն ու հատուկ վճարները ընդհանուր թվի համեմատ կազմել են

2016՝ 21.6%,

2017՝ 24.5%

2018՝ 19.4%։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի պարգևատրումները, դրամական խրախուսումներն ու հատուկ վճարները կազմել են

2016՝ ֏ 14,112,000,

2017՝ ֏ 16,231,000,

2018՝ ֏ 14,348,000։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավար կազմի պարգևատրումները, դրամական խրախուսումներն ու հատուկ վճարները ընդհանուր թվի համեմատ կազմել են

2016՝ 37.9%,

2017՝ 37.1%

2018՝ 70.4%։

Ֆինանսների նախարարության աշխատակազմի պարգևատրումները (առանց նախարարի ու մի շարք պաշտոնյանի պարգևավճարների), դրամական խրախուսումներն ու հատուկ վճարները կազմել են

2016՝ ֏ 256,152,378,

2017՝ ֏ 131,490,000,

2018՝ ֏ 170,798,000։

Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի պարգևատրումները (առանց նախարարի ու մի շարք պաշտոնյանի պարգևավճարների), դրամական խրախուսումներն ու հատուկ վճարները ընդհանուր թվի համեմատ կազմել են

2016՝ 11.4%,

2017՝ 13.0%,

2018՝ 15.1%։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի պարգևատրումները, դրամական խրախուսումներն ու հատուկ վճարները կազմել են

2016՝ ֏ 6,211,892,

2017՝ ֏ 7,756,520,

2018՝ ֏ 26,029,722։

Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի պարգևատրումները, դրամական խրախուսումներն ու հատուկ վճարները ընդհանուր թվի համեմատ կազմել են

2016՝ 41.7%,

2017՝ 52.1%,

2018՝ 57.7%։

Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի պարգևատրումները, դրամական խրախուսումներն ու հատուկ վճարները կազմել են

2016՝ ֏ 26,145,661,

2017՝ ֏ 20,404,910,

2018՝ ֏ 91,142,067։

Կրթության և գիտության նախարարության ղեկավար կազմի պարգևատրումները, դրամական խրախուսումներն ու հատուկ վճարները ընդհանուր թվի համեմատ կազմել են

2016՝ 30.7%,

2017՝ 41.1%,

2018՝ 50.4%։

Արդարադատության նախարարության աշխատակազմի պարգևատրումները, դրամական խրախուսումներն ու հատուկ վճարները կազմել են

2016՝ ֏ 22,174,743,

2018՝ ֏ 23,166,013:

Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար կազմի պարգևատրումները, դրամական խրախուսումներն ու հատուկ վճարները ընդհանուր թվի համեմատ կազմել են

2016՝ 21.8%,

2018՝ 20.0%։

Արդարադատության նախարարության աշխատակազմի պարգևատրումները, դրամական խրախուսումներն ու հատուկ վճարները կազմել են

2017՝ ֏ 149,840,846,

2018՝ ֏ 179,235,832:

Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար կազմի պարգևատրումները, դրամական խրախուսումներն ու հատուկ վճարները ընդհանուր թվի համեմատ կազմել են

2017՝ 23.1%,

2018՝ 32.8%։

Քաղաքապետարանում տրված պարգևավճարների վերաբերյալ այս տարվա սկզբին բարձրացած աղմուկը դադարեցնելու համար քաղաքապետ Հայկ Մարությանը տեսաուղերձով հրապարակեց փոխքաղաքապետերին և վարչական շրջանների ղեկավարներին տրամադրած պարգևավճարների չափը։

Երևանի քաղաքապետարանի 2018 թվականի պարգևավճարների ու 13-րդ աշխատավարձի ընդհանուր բյուջեն կազմում է ֏ 214,198,480։

Ամբողջ աշխատակազմի պարգևավճարների ընդհանուր բյուջեն կազմում է ֏ 92,335,410, իսկ մեկ աշխատակցի հաշվարկով միջինացված գումարը կազմում է ֏ 230,838։ Ղեկավար կազմի ընդհանուր բյուջեն կազմում է ֏ 18,861,070, իսկ մեկ աշխատակցի հաշվարկով միջինացված գումարը կազմում է ֏ 608,422։

Ամբողջ աշխատակազմի 13-րդ աշխատավարձի ընդհանուր բյուջեն կազմում է ֏ 92,390,000, իսկ մեկ աշխատակցի հաշվարկով միջինացված գումարը կազմում է ֏ 230,975։ Ղեկավար կազմի ընդհանուր բյուջեն կազմում է ֏ 10,612,000, իսկ մեկ աշխատակցի հաշվարկով միջինացված գումարը կազմում է ֏ 342,323։

Երևանի քաղաքապետարանի 2018 թվականի պարգևավճարների ու 13-րդ աշխատավարձի ընդհանուր բյուջեն կազմում է ֏ 214,198,480։

Ամբողջ աշխատակազմի պարգևավճարների ընդհանուր բյուջեն կազմում է ֏ 92,335,410, իսկ մեկ աշխատակցի հաշվարկով միջինացված գումարը կազմում է ֏ 230,838։ Ղեկավար կազմի ընդհանուր բյուջեն կազմում է ֏ 18,861,070, իսկ մեկ աշխատակցի հաշվարկով միջինացված գումարը կազմում է ֏ 608,422։

Ամբողջ աշխատակազմի 13-րդ աշխատավարձի ընդհանուր բյուջեն կազմում է ֏ 92,390,000, իսկ մեկ աշխատակցի հաշվարկով միջինացված գումարը կազմում է ֏ 230,975։ Ղեկավար կազմի ընդհանուր բյուջեն կազմում է ֏ 10,612,000, իսկ մեկ աշխատակցի հաշվարկով միջինացված գումարը կազմում է ֏ 342,323։

Գլխավոր եզրահանգումը, որը երևում է վերլուծության արդյունքում, որ 2018 թվականին ընդհանուր առմամբ եղել է պարգևավճարների ավելացման միտում, չնայած Գյուղատնտեսության ու Մշակույթի նախարարություններում գրանցվել է հակառակ միտումը։ Բոլոր նախարարություններում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանում ղեկավար կազմի պարգևատրումները կազմում եմ զգալի քանակ, իսկ ղեկավարների ստացված գումարների միջինը առնվազն երկու անգամ մեծ է շարքային աշխատակիցների պարգևավճարներից։

Եվս մեկ լրջագույն խնդիր է պետական կառույցների կողմից պարգևատորմների մասին տեղեկությունների հրապարակման կամքի բացակայությունն է։ Ու չնայած Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից հետևողական քայլերի արդյունքում հաջողվել է ստանալ մի շարք կառույցներին տվյալներ, զգալի թվով նախարարություններ չեն հրապարակել կամ հրապարակել են վերլուծության համար անպիտան տվյալներ։

Ու քանի դեռ օրենքի ուժով ամրագրված չեն պետական կառույցների ոչ գաղտնի տեղեկությունների պարտադիր հրապարակման տեխնիկական պահանջները, վերահսկողության անհրաժեշտությունն ու դրանց ոչ պատշած հրապարակման դեպքում գործիքակազմը, օրենքի տարընթերցումները կմնան պետական կառույցների կողմից լիարժեք թափանցիկության ապահովման հիմնական խանգարող հանգամանքներից մեկը։