Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport tekvando
A A
Սպորտ

Գաբրիել Ղազարյանը չի ընդունում թաեքվանդոյի ֆեդերացիայի նոր նախագահին (տեսանյութ)

Հայաստանի թաեքվանդոյի ֆեդերացիան այսօր Երկրապահ կամավորական միության նիստերի դահլիճում արտահերթ համաժողով անցկացրեց, որի ժամանակ նոր  նախագահ ընտրվեց: Համաժողովի մասնակիցները միաձայն ընտրեցին միակ թեկնածու Դավիթ Պողոսյանին:

Սակայն, միջոցառման ավարտից հետո դահլիճ մտան թաեքվանդոյի մարզիչներ եւ մարզիկներ, որոնք հայտարարեցին, որ այդ ընտրությունները կեղծ են եւ դրա արդյունքերը պետք է չեղարկվեն:

Համաժողովի մասնակիցները շատ արագ հեռացան դահլիճից, իսկ բողոքող կողմը շարժվեց դեպի կառավարության շենք: Այնտեղ ակցիայի մասնակիցներին դիմավորեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Պաշտոնյայի խոսքերով այսօրվա ընտրությունները օրինական չեն:

«Մենք, որպես նախարարություն, պարտավոր էինք ներկա լինել համաժողովին, որպեսզի հետևեինք դրա ընթացքին: Սակայն մեզ չեն տեղեկացրել այդ մասին: Եթե այսօր անցկացվել են ընտրություններ, ապա հայտարարում եմ, որ այն օրինական չէ», - նշեց Գաբրիել Ղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյությում: