Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport konifa 1
A A
Սպորտ

Չճանաչված երկրների ֆուտբոլի 4 հավաքականներ չեն մեկնի Արցախ

Չճանաչված երկրների ֆուտբոլի 2019թ Եվրոպայի գավաթի խաղարկությունում, որը կայանալու է Ստեփանակերտում՝ պակասել է թիմերի քանակը:

Ինչպես հայտնում է Չճանաչված երկրների ֆուտբոլային ասոցիացիների կոնֆեդերացիան՝ ԿՈՆԻՖԱ-ն, Լուգանսկի, Դոնեցկի, Սարդինիայի եւ Նիսի մարզի հավաքականները վերջին պահին հրաժարվել են մասնակցությունից: Արդյունքում, առաջնությունում մնացել են 8 թիմեր, որոնք բաժանվել են երկու խմբերի.

Ա խումբ՝ Արցախ, Լապլանդիա, Աբխազիա, Չամերիա

Բ խումբ՝ Պադանիա, Սեքեյան երկրամաս, Արմ. Հայաստան, Հարավային Օսեթիա 

Հունիսի 1-ին նախատեսված բացման խաղում Արցախի հավաքականը Ստեփանակերտի  «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Չամերիայի թիմին:

Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան հունիսի 2, 3, 4-ին, կիսաեզրափակիչները՝ հունիսի 6-ին, եզրափակիչը՝ հունիսի 9-ին: Տարբեր փուլերում պարտված թիմերը կվիճարկեն նաեւ 3-րդ, 5-րդ եւ 7-րդ տեղերը: Խաղերը կկայանան Ստեփանակերտում եւ Ասկերանում, Մարտունիում եւ Մարտակերտում: