Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess elina
A A
Սպորտ

Էլինա Դանիելյանը Women's Speed Chess Championship-ում հաղթեց Կատերինա Լագնոյին

Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը շարունակում է հաջող հանդես գալ chess.com-ի կողմից անցկացվող կայծակնային շախմատի Women's Speed Chess Championship մրցաշարում:

Քառորդ եզրափակիչ փուլում մեր գրոսմայստերը մրցեց 2018թ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնուհի, Ռուսաստանը ներկացնող Կատերինա Լագնոյի հետ: Երեք ժամ տևած լարված ու անզիջում պայքարից հետո 14:13 հաշվով հաղթանակ տոնեց Էլինա Դանիելյանը, ով կշարունակի պայքարը կիսաեզրափակիչում: Այս փուլում մեր շախմատիստուհին կհանդիպի Հարիկա Դրոնավալի (Հնդկաստան) – Մարիա Սեբագ (Ֆրանսիա) զույգի հաղթողի հետ: