Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բացառում եմ, որ մենք լարվածություն ունենանք. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության միջև հանդիպումը քիչ առաջ մեկնարկեց։ Բակո Սահակյանը պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ դեռ Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպման ժամանակ են պայմանավորվել, որ պարտավոր են խոսել բոլոր խնդիրների մասին, որոնք մեր կողմից որակվում են, որպես՝ առաջնահերթ։

Հարցին, թե այս հանդիպումը կնպաստի՞ լարվածությունը վերացնել, նախագահը նկատեց. «Բացառում եմ, որ մենք ունենանք լարվածություն, իսկ եթե առաջանում են նման երևույթներ, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել և շրջանցել նման ժամանակաշրջանը»,- եզրափակեց Բակո Սահակյանը։