Բացել լրահոսը Փակել լրահոսը
capture
A A
Տնտեսություն

Վայոց Ձորում տեսախցիկը կրկին ընձառյուծ է ֆիքսել (տեսանյութ)

Վայոց Ձորում կրկին տեսանկարահանվել է ընձառյուց: Նկարահանումն արվել է WWF Հայաստանի և «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի համագործակցության շրջանակներում: Այն հրապարակվել է WWF Հայաստանի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ 2018 թվականի գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Բնության համաշխարհային հիմնադրամի» ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանել էին կովկասյան ընձառյուծ, որը նախկինում չէր արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։

Այս կենդանատեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը:

Հայաստանի կառավարությունը 2019 թվականը հռչակել է ընձառյուծի տարի: