Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan-1
A A
Սպորտ

Լեւոն Արոնյանը չկարողացավ հաղթել 14-ամյա շախմատիստին

Գերմանիայում տեղի ունեցող շախմատի GRENKE Chess Classic միջազգային մրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը այսօր սպիտակներով հանդիպեց միջազգային վարպետ Վինսենտ Կեյմերի հետ:

Պարտիան անցավ անչափ լարված եւ համառ պայքարում: Սեւերով հանդես եկող 14-ամյա գերմանացի շախմատիստը վերջնախաղում նյութական առավելություն ստացավ եւ թվում էր, որ նա կտոնի իր երկրորդ անընդմեջ հաղթանակը: Սակայն Լեւոն Արոնյանը անցումային զինվորի օգնությամբ խաղից դուրս բերեց սեւերի ձիուն եւ կասեցրեց մրցակցի զինվորների առաջխաղացումը: Կոմերը 5 խամ պայքարից հետո հաշտություն կնքեցին:

Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակած միավորների քանակը հասցրեց 3,5-ի եւ այժմ նա  բաժանում է 1-7-րդ տեղերը:

Վաղը կայանալիք 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, որը նույնպես 3,5 միավոր ունից, սակայն դեռեւս շարունակում է Գեորգ Մեյերի հետ ընթացիկ հանդիպումը: