Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը 50000 աշխատատեղերի վերաբերյալ մանրամասներ չհայտնեց (տեսանյութ)

Տնտեսություն

Չեմ կիսում այդ տեսակետը. –ասում է  Տնտեսական զարգացման և Ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության այն պնդմանը, որ եթե ցեմենտի տուրքի նախագիծը ընդունվի, վտանգ կսպառնա շինարարության ոլորտին։

Նախարարը չափազանցված է համարում, որ ներկրվող ցեմենտը կարող է էական ազդեցություն ունենալ շինարարության ընդհանուր արժեքի վրա։ Պատասխանելով կլինկերի հարկման հետ կապված հարցին՝ նշեց, որ առաջիկա ամիսն օգտագործելու են հաշվարկներ անելու համար։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ 50 հազար աշխատատեղերի հետ կապված հայտարարությանը՝ Խաչատրյանը դժվարացավ նշել, թե այդքանի որ մասն է ուղղակի ստվերից դուրս եկել և որ մասը՝ նոր բացվել։

Նախարարը մասնակցում է կանանց ձեռներեցության միջազգային համաժողովին։

Խոսելով կին ձեռներեցների խնդիրների մասին՝ նախարարն այն դիտարկեց ընդհանրապես ձեռներեցության համատքստում. «Շարունակական իրենց գործունեության պայմանները բարելավելու, գիտելիքները ավելացնելու, արտադրողականությունը բարձրացնելու անհրաժեշտություն»։