Արզումանյանը եւ Մխիթարյանը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստներով հետաքրքրվում են թուրքական 3 ակումբներ:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երկու խաղացողները' կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանն ու հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել են թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ինչպես տեղեկացնում է դրանք, հայ ֆուտբոլիստներով ներկայումս հետաքրքրվում են Թուրքիայի առաջատար 3 ակումբները' «Ֆեներբախչեն», «Բեշիկթաշը» եւ «Գալաթասարայը»:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Արզումանյանը 2008 թվականից հանդես է գալիս դանիական «Ռանդերս» թիմում: Նա աչքի ընկավ վերջերս կայացած Հայաստան - Իսպանիա խաղի ժամանակ' դառնալով մեր թիմի խփած միակ գոլի հեղինակը:
Հենրիխ Մխիթարյանն այս տարվա հուլիսից հանդես է գալիս Դոնեցկի «Մետալուրգում», ընդ որում նա ցուցադրում է բավական արդյունավետ խաղ (Հենրիխը արդեն գոլեր է խփել եւ Ուկրաինայի առաջնության, եւ գավաթի խաղարկության, եւ Եվրոպայի լիգայի խաղերի ժամանակ):