Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Գեղեցիկ ու տարբերվող. «Լե Ժորժետ»-ն առաջարկում է ստեղծել քո զարդը (տեսանյութ)

Որակյալ ու գունեղ, գեղեցիկ ու տարբերվող.  այսպիսին է մեկ դար գործուներություն ծավարող Ալտեսսա զարդերի ֆրանսիական գրուպի ամենայուրօրինակ, երիտասարդ և ամենահայտնի բրենդերից մեկը՝ Լե Ժորժետը, որը պաշտոնապես ներկայացված է TIME խանութ սրահներում։

Բրենդի կոնցեպտը իր տեսակի մեջ եզակի է. Այն թույլ է տալիս «ստեղծել» քո զարդը տարբեր գույնի կաշվե ներդիրների միջոցով: Ձեռք բերելով զարդը հաճախորդը հնարավորություն է ստանում ընդգծել իր անհատականությունը հավաքելով իր նախընտրած գունային համադրությունը:

Ելենա Դմիտրեվան զարդերի նորաձևության շուկայում բացարձակ եզակի Լե Ժորժետի Փարիզից ժամանած ներկայացուցիչն է։

«Յուրաքանչյուր աղջիկ կարող է գտնել իր համար զարդեր ելնելով իր հագուստից, տրամադրությունից, ոճից և ուղղակի՝ ինչ-որ իրադարձությունից, որը տեղի է ունենում օրվա ընթացքում»,-ասում  է նա։

Լե Ժորժետի հավաքածուի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն տալիս է հնարավորություն է  յուրաքանչյուրին ընդգծել իր անհատականությունը, դառնալ մի պահ զարդի դիզայներ, փոփոխել մեկ զարդը շուրջ 5 անգամ՝ ընդամենը փոխելով կաշվե ներդիրները կամ կրել առանց ներդիրի մինիմալիստական ոճ ստանալով:

«Պատկերացնենք, որ ես  այսօր գնում եմ աշխատանքի՝ սև հագուստով, կրելով համապատասխանաբար ոչ գունեղ զարդեր: Աշխատանքից հետո ես հանդիպում եմ իմ ընկերուհիներին, բայց  ժամանակ չունեմ գնալ տուն, փոխել իմ հագուստը։ Կրելով Լե Ժորժետ՝ ես կարող եմ փոխել զարդի գույնը սևից՝ կարմիր ընդամենը շրջելով կաշվե նեդիրը։ Այսինքն  Լե Ժորժետ  բրենդը կարող է ձեզ եզակի եւ անզուգական դարձնել»,- ասում  է նա։

Զարդերը պատրաստված են լատունից, որը ծածկված է 5 միկրոն արծաթով կամ 2-3 միկրոն ոսկիով եւ բնական կաշվե ներդիրներից։ Թեև ընդունված է ձմռանը կրել մուգ, իսկ ամռանը ավելի վառ գույների զարդեր, իհարկե կախված նաև տրամադրությունից, սակայն Ելենա Դմիտրեվայի խոսքով, Լե Ժորժետի հավաքածուն նման սահմանափակումներ չի դնում։

Լե Ժորժետ ֆրանսիական բրենդի ներկայացուցիչը նշում է. «Այս գույները  կարելի է կրել ամբողջ տարին, առավոտից երեկո, որովհետև եթե ձմռանը մենք ցանկանում ենք  մի քիչ արև, եթե մենք կրում ենք նարնջագույն թևնոց, ապա մեր  տրամադրությունը բարձրանում է»

Ընդամենը 4 տարի գոյություն ունեցող բրենդը այսօր կարճ ժամանակահատվածում հասել հայտնիության իր գագաթնակետին ամբողջ աշխարհում՝ գործելով 60 երկրների ավելի քան 3000 վաճառակետերում։  Թեև ներկայացվող հավաքածուները բարձր նորաձևություն են, այնուամենայնիվ բրենդի ներկայացուցիչը վստահեցնում է՝ դրանք հասանելի են բոլորին։

Նշենք, որ Լե Ժորժետը  Հայաստանում ներկայացված է TI’ME խանութ սրահներում։ Իսկ Թայմը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող այն հաջողության պատմություններից մեկն է, որը որպես հայկական ընկերությունը իր գործունեությունը սկսել է Երևանում 4 հոգանոց թիմով և 6 տարում կարողացել է մուտք գործել վրացական և բելոռուսական շուկա՝ միավորելով ավելի քան 300 աշխատակիցների։