Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արեն Մելիքյան
A A
Հասարակություն

Շարժական 47 սրճարան հոսանքազրկվել է (տեսանյութ)

Ապրիլի 19-ից հոսանքազրկվել են Երևան քաղաքի  շարժական շուրջ 47 սրճարաններ, ինչի հետևանքով 127 աշխատակից մնացել է գործազուրկ, իսկ սրճարաններում առկա սննդամթերքը փչացել է.

Շրջիկ առևտրի կետերից մեկի սեփականատեր Արեն Մելիքյանն  ասում է, որ  Երեւանի քաղաքապետարանի Առևտրի վարչության կողմից ուղղորդված  նման մոտեցումն արդար չէ։

 Ըստ նրա՝ այս գործով պետք է Արտակարգ իրավիճակների նախարարությունը զբաղվեր, և եթե սրճարաններում  վտանգավոր լարանցում հայտնաբերվեր, պետք է  դատարանի միջոցով կանխեր ՀԵՑ-ի տվյալ պայմանագիրը, իսկ տնտեսվարող սուբյեկտին հնարավորություն տար իր սնունդը մեկ այլ վայր տեղափոխեր և այլ խնդիրներով նախապես զբաղվեր։

Այս հարցով սրճարանի սեփականատերերը  հանդիպել են առևտրի վարչության պետ Հովիկ Սաֆարյանի հետ, որը տեղեկացրել է, որ իրենք ուղակիորեն դիմել են ՀԵՑ-ին, որպեսզի անօրինական լարանցումները հեռացվեն, չնշելով թե, սակայն,  կետերի լարանցումներն են անօրինական։

Նրա համոզմամբ այս ամենը կոնկրետ թիրախավորված է եղել և ուղղորդված է  շրջիկ առևտրի կետերի դեմ, քանի որ եթե անօրինական լարանցումների մասին է խոսքը, պետք է ապամոնտաժվեն բոլոր սրճարանները։

«Սա մեկ ենթատեքստ ունի. ուղղակիորեն փակուղի տանել, բոլոր շրջիկ առևտրով զբաղվող տնտեսվարողներին», ասաց Մելիքյանը,

Նրա խոսքով հեղափության առաջին օրերին, մարդկանց հորդորում էին  ներդրումներ անել, զարգացնել փոքր բիզնեսը, սակայն արդյունքում որևէ քայլ այդ ուղղությամբ չեն կատարում։

 

Սրճարանի սեփականատերները պահանջում են մշակել անհրաժեշտ կարգավորումներով  նախագիծ։