Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոշոր հաշիվներով

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականները ձախողում են ստուգարքները:

Ֆուտբոլի Հայասրանի պատանեկան հավաքականները ներկայումս մասնակցում են Եվրոպայի 2010 թ առաջնության որակավորման առաջին փուլի մրցաշարերին:

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյան, որը ընդգրկված է ընտրական 6-րդ խմբում, իր առաջին խաղում 1:5 հաշվով պարտվեց Ավստրիայի թիմին, իսկ երկրորդում զիջեց Շոտլանդիայի պատանեկան հավաքականին' 1:6: Վերջին խաղում մեր պատանիները կմրցեն Ռումինիայի իրենց հասակակիցների հետ: Հաջորդ փուլ մտնելու համար մեր թիմը նվազագույնը պետք է հաղթի 6 եւ ավելի գնդակի առավելությամբ, իսկ Ավստրիան խոշոր հաշվով պարտվի շոտլանդացիներին, ինչն, բնականաբար, անիրականալի է:

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը (ընտրական 4-րդ խումբ) առաջին տուրում ջախջախից պարտություն կրեց Իսրայելի թիմից' 1:6, իսկ երկրորդ խաղում 1:4 հաշվով զիջեց Լեհաստանի պատանեկանին: Մեր թիմն դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ եթե նույնիսկ վերջին խաղում հաղթի Ավստրիայի հավաքականին, միեւնույն է, չի կարող շրջանցել Իսրայելի եւ Լեհաստանի թիմերին, որոնք արդեն վաստակել են 3-ական միավոր եւ 3-րդ տուրում հանդիպելու են իրար հետ, այսինքը, նվազագույնը կվաստակեն 4-ական միավոր, եթե խաղաղ դաշն կնքեն:

Այդպիսով, կարելի ասել, որ մեր պատանի ֆուտբոլիստները լիովին ձախողեցին ստուգարքները, քանի որ հետո սկսվում են էլիտ փուլի մրցաշարերը'քննությունները: