Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Տնտեսություն

ԱՄՆ-ը վերսկսում է Իրանից նավթ ներկրող երկների նկատմամբ պատժամիջոցները (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հանդես է գալու հայտարարությամբ, որ Թրամփի վարչակազմը սկսելու է պատժամիջոցներ այն երկրների դեմ, որոնք նավթ են ներկրում Իրանից։ Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերսկսեց այն բանից հետո, երբ նա ԱՄՆ-ը դուրս բերեց Իրանի հետ 2Օ15 թվականին կնքված միջուկային միջազգային պայմանագրից։


Պատժամիջոցների միջոցով փորձ է արվում ճնշումներ բանեցնել Թեհրանի վրա, որպեսզի վերջինս, ինչպես Վաշինգտոնն է հայտարարում, դադարեցնի իր ՝՝չար գործունեությունը՛՛, այդ թվում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ու Եմենի հութու ցեղախմբի նկատմամբ իր աջակցությունը։


Միացյալ Նահանգներն Իրանից նավթ ներկրող ութ երկրների ավելի վաղ ազատել էր ամերիկյան պատժամիջոցներից։ Այդ երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը, Թուրքիան, Իտալիան ու Հունաստանը։ 
Պատժամիջոցներն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Իտալիան, Հունաստանն ու Թայվանը դադարեցրել են Իրանին նավթի ներկրումները։
Չնայած Իրանի հետ կնքված միջազգային պայմանագրից ԱՄՆ-ը դուրս բերելու Թրամփի որոշմանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան ու Իրանը հավատարիմ են մնում պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմաը։