Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերածնունդը» միշտ առանձնացել է իր ժյուրիի կազմով. Եվգենի Բրախման

Մշակույթ

Այն, որ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը Գյումրիից տեղափոխվել է Երևան և  մյուս մարզեր,  վիրտուոզ դաշնակահար Եվգենի Բրախմանը զարգացման նոր փուլ է որակում:

«Վերածնունդը» միշտ առանձնացել է իր ժյուրիի կազմով, իսկ ինչ վերաբերում է ընդգրկված մասնակիցների տարիքային սանդղակին, ապա որևէ այլ փառատոնում նա նման բանի չի հանդիպել:

Բրախմանի կարծիքով այս մրցույթի կարևոր առանձնահատկությունը հանդիպումները, լսումներն ու վարպետության դասերն են, որ յուրաքանչյուրն անկախ տարիքից ստանում է: Իսկ թե վարպետության դասեր անցկացնողները և թե պատվավոր հյուրերը, դաշնակահարի խոսքով, ոլորտի լավագույն մասնագետներն են: