Բացել լրահոսը Փակել լրահոսը
Region Capture
A A
Հասարակություն

Իրավունքի հետքերով #5 ԼԳԲՏ անձինք Հայաստանում բոլոր ոլորտներում են խտրականության ենթարկվում․ Մամիկոն Հովսեփյան (տեսանյութ)

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը կոնվերսիոն թերապիան(հոմոսեքսուալին հետերոսեքսուալ դարձնող թերապիա) խոշտանգում է որակում։ Այն արգելված է բազմաթիվ երկրներում, բայց, ինչպես իրավապաշտպանն է ասում՝․ «ինչ-որ մասնագետներ դուրս են գալիս գիտությունից ու բժշկությունից ու փորձում են մարդկանց իբրև թե բուժել, բայց սեռականությունը հիվանդություն չէ, որ բուժեն։ Հիմա մենք ծրագիր ենք սկսել, որպեսզի այդ բժիշկներին «բուժենք», ոչ թե իրենք մարդկանց խոշտանգեն։

Անձի նկատմամբ իրականցվում են գործողություններ, որը ոչ գիտությամբ է ապացուցված, ոչ էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է ընդունում որպես բուժիչ երևույթ։ Սա հորինել են որոշ մասնագետներ, ովքեր համարում են, որ իրավունք ունեն մարդկանց վրա փորձարկումներ անելու։

Մարդու սեռականությունն իր ինքնության մի մասն է և այն չի կարելի փոխել»։

Մանրամասները՝ տեսանյութում