«Ցեմենտի 2 գործարան կա Հայաստանում, իրանական ցեմենտն ի՞նչ ենք անում» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում ցեմենտ արտադրողները հայտնվել են խնդրի առաջ, հնարավոր է աշխատատեղեր փակվեն:
« Հրազդան ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության 16 տարվա նախկին տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը հիշում է, որ մինչև 2015 թիվը Հայաստանյան շուկայում ցեմենտը միակ արտադրանքն է եղել, որը չի ներմուծվել դրսից: Դա հանարավորություն է տվել Արարատի և Հրազդանի ցեմենտի գործարաններին աշխատել նորմալ ծավալներով և ապահովվել հայաստանյան շուկայի պահանջարկը:
Վերջին շրջանում հայաստանյան շուկա է ներկրվում իրանական ցեմենտ: Նաիրա Մարտիրոսյանը զարմացած է ներկրվող ցեմենտի որակական ցուցանիշներից.
«Որակի սերտիֆիկատներ չկան և այսօր , ինչ որ եզրակացություն անել պարսկական ցեմենտի մասին, բավականին դժվար է: «Արարատ ցեմենտի» աշխատակիցների դժգոհությունները պարզ են, եթե էժան ցեմենտ ներկրվի երկիր , տեղական արտադրողը ծավալները կպակասեցնի և տեղականը չի կարողանա մրցել գնային առումով»,- ասում է նա:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը համաձայն է , որ ժամանակի ընթացքում գործարանները պետք է արդիականացվեն, բայց միշտ չէ, որ գործարանները կարողանում են ժամանակի հետ քայլել: Նրա կարծիքով, ցեմենտի ներմուծումը խթան կհանդիսանա, որպեսզի մեր տնտեսվարողներն այդ ուղղությամբ ներդրումներ կատարեն և փորձեն ինչ որ չափով իջեցնել ցեմենտի գինը:
«2 ցեմենտի գործարան ունենալով, մեզ մոտ տարակուսանք է առաջացնում այն, որ ուրիշ երկրի ցեմենտ արտադրողը բերի և էստեղը զբաղեցնի, ես կարծում եմ, որ այս գործառույթը՝ որը պառլամենտում է քննարկվել, ունենալու է իր դրական արդյունքը»,- ասում է Վազգեն Սաֆարյանը:
Նաիրա Մարտիրոսյանը գտնում է, որ չի կարող ներկրվողը ավելի թանկ լինել, այն բոլոր դեպքերում էլ ավելի էժան է լինելու: Նրա խոսքով, իրանական ցեմենտը փորձում է մտնել հայաստանյան շուկա և հետո քիչ- քիչ բարձրացնի իր արժեքը