Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Յուրի Ռոզումը ցանկանում է երևանյան մենահամերգն ընդգրկել իր հոբելյանական համերգաշարում (տեսանյութ)

   Երբևէ չեմ մոռանա, որ իմ առաջին հյուրաղախային մենահամերգը՝ քառասունհինգ տարի առաջ, երբ ես դեռ կոնսերվատորիայի երրորդ կուրսի ուսանող էի, հենց Երևանի Կամերային երաժշտության տանը եղավ,- ասում է Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի ակադեմիկոս, դաշնակահար Յուրի Ռոզումը: Նա կրկին Երեւանում է։

«Հաճախ եմ Հայաստանում լինում և հունիսին էլ ծրագրում են մենահամերգով այստեղ հանդես գալ: Քանի որ հոբելյանական տարի է ինձ համար, ևս ցանկանում եմ երևանյան մենահամերգ ևս ընդգրկել իմ հոբելյանական համերգաշարում»,-ասում է նա:

Իսկ այս անգամ անվանի դաշնակահարը Հայաստանում էր «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպիչների հրավերով, որպես պատվավոր հյուր:

Նրա խոսքով, «Վերածնունդը» շատ ինքնատիպ փառատոն է: Թերևս բացառիկ է տարիքային սանդղակի առումով՝ վեց տարեկանից մինչև երեսունվեց: «Դե Հայաստանում ամեն-ինչն է արտասովոր և բացառիկ»,- ժպիտով եզրափակեց իր խոսքը Յուրի Ռոզումը:

Արտասովոր և բացառիկ ստացվեց նաև Արամ-Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած դաշնակահարի ելույթը, որն անցավ կիսադատարկ դահլիճում: Շատ քչերն էին տեղյակ եղել այս համերգի մասին։

Մեկ ժամ ներկաները վայելեցին Շոպենի հուզական մանրանվագների ՌԴ ժողովրդական արտիստ Յուրի Ռոզումի անզուգական կատարումը: