Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess karen grigoryan
A A
Սպորտ

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանի հաղթական մեկնարկը Իսպանիայում

Իսպանիայի Ալբասետե քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց մրցումները:

Առաջին տուրում մեր շախմատիստը սեւերով հաղթեց 61-ամյա իսպանացի Պեդրո Խինեսին: Երկրորդ տուրում նա սպիտակներով կմրցի ՖԻԴԵ-ի վարպետ, պորտւգալացի Անտոնիո Սանտոսի հետ:

Հայազգի շախմատիստ Ասպետ Թադեւոսյանը, որը ներկայացնում է Իսպանիան, նույնպես հաղթանակով սկսեց մրցաշարը: Նա այսօր կհանդիպի բելառուսցի գրոսմայստեր Նիկիտա Մայորովի հետ:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 16 երկրների 256 շախմատիստ, որոնցից 13-ը գրոսմայստեր: Կարեն Գրիգորյանը վարկանիշով 7-րդն է: Մրցաշարը կավարտվի ապրիլի 21-ին: