Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

«էս երկրում մենակ Ծառուկյա՞նը կա»

«Մենք ոչ միայն սեփականատեր ենք, մենք կուսակցության ղեկավար ենք, մտահոգ ենք մեր երկրի համար, տնտեսության համար, ժողովրդի համար»,- ասւմէ Գագիկ  Ծառուկյանը, ով «Արարատ-ցեմենտ» ՓԲԸ սեփականատերն է։

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  հանդիպեց «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ։

ԲՀԿ առաջնորդը նշեց, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովը որոշում է կայացրել, որով կառավարության որոշումը փոխել է։ Փոխված որոշմամբ՝ ներկրվող ցեմենտի համար 22 հազար դրամ տուրք է սահմանվում, սակայն տուրք չի սահմանվում ներկրվող կլինկերի (ցեմենտի հումք) համար։

 «Մենք էլ ասում ենք, եթե դու տենց օրենք ես ընդունել, ուրեմն մենք էլ կլինկեր կբերենք, ցեմենտ չենք բերի, որ ասենք թե, գործարանը չխորտակվի, ոչ մի բան չլինի»,-ասաց նա։

«Բարգավաճ Հայաստանը» վաղը խորհրդարանում հարց կբարձրացնի։

«Ես նեղացած եմ եղել հանձնաժողովից՝ «Խի՞ եք սաղ թողում Ծառուկյանի վրա. էս երկրում մենակ Ծառուկյա՞նը կա»»,- ասաց Ծառուկյանը։

Գործարարն անդրադարձավ այն խոսակցություններին, ըստ որոնց՝ հանձնաժողովի այս քայլը հատուկ Ծառուկյանի համար է արված եղել և հերքեց՝ ասելով. «Ծառուկյանի համար խի՞ են անում, այ ձեր ցավը տանեմ։ Ծառուկյանին ավելի ձեռնտու էր 1,5 միլիոն տալ 100 հազար տոննա  ցեմենտ բերել, քան 5 միլիոն ծախսի, որ 100 հազար տոննա ցեմենտ ստանա»։

Ծառուկյանը խոստացավ այս խնդրով քննարկումների ավարտից հետո կրկին հանդիպել աշխատակիցների հետ։ Ակցիան ավարտվեց։

Հիշեցնենք, որ երեք օր է, ինչ  գործարանի աշխատակիցները փակել են գործարանի ճանապարհը եւ բողոքում էին հնարավոր կրճատումների դեմ: Գործարանի շուրջ հազար աշխատակիցներ ծանուցագրեր էին ստացել, որով հունիսի 15-ից ազատվում են աշխատանքից։

Այսօրվա հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյան ասաց, որ վրդովված է եղել հանձնաժողովի որոշումից, ինչն էլ պայմանավորել էր ծանուցագրերի ուղարկումը, իսկ որոշակի քննարկումներից հետո մտափոխվել է։